ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Իհլամ Ալիևը կատաղել է․ Ադրբեջանը չի եղել «Հին Ադրբեջան» քարտեզի վրա

Ադրբեջանի Թովուզի շրջանի Տեղական պատմության թանգարանը «հաճելի» անակնկալ է մատուցել նախագահ Իլհամ Ալիևին եւ հարուցել նրա անբացատրելի վրդովմունքը:

Ուսումնասիրելով նորաբաց թանգարանի ողջ ցուցանմուշները՝ Ալիևը «Հին Ադրբեջանի» քարտեզների բաժնում բախվել է դաժան իրականությանը:

Դրանց վրա չեն եղել ո՛չ Ադրբեջանի անունը, ո՛չ ադրբեջանական քաղաքների անունները ու ո՛չ էլ որևիցէ հիշատակում «Հին Ալբանիայից», որն ադրբեջանցի պատմաբանները սիրում են համարել հին Ադրբեջանը:

Դրանց տեղը Ալիևը տեսել է Ուրարտուի հին թագավորության քարտեզը ու հայկական Սիսիան քաղաքի անունը: Ալիևն իր ամբողջ զայրույթը թափել է շրջանի գործադիր իշխանության ղեկավարի վրա եւ կարգադրել կապ հաստատել մշակույթի նախարարության հետ և շուտափույթ վերատպել քարտեզները:

Ալիևին մտահոգել է այն խնդիրը, թե ի՞նչ են պատասխանելու ադրբեջանցի երեխաներին, եթե նրանք ցանկանան իմանալ ու հարցնեն, թե որտեղ է իրենց «հնագույն» հայրենիքն հենց այդ քարտեզների վրա:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝