Տարբեր առիթներով հնարավորություն ունեցել ենք ասելով, որ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի ավագ տղան շատ հետաքրքիր եւ տաղանդավոր բալիկ է։
Փոքրիկ Լեոն դպրոցական տղա է։ Նա աչքի է ընկնում իր խելացիությամբ։ Վերջին շրջանում Լեոյի ծնողների հրապարակումներից հասկանալի է դառնում, որ Լեոն որոշակի հետաքրքրություն ու սեր ունի նաև երաժշտության հանդեպ։
Այլ կերպ, թվում է, չէր էլ կարող լինել, քանի որ Լեոն մեծանում է երաժշտական մթնոլորտում, նրա ծնողներն ակտիվորեն ներգրավված են երգարվեստի ոլորտում։
Համացանցում հասանելի վերջին տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Լեոն նվագում և երգում։ Նա հայրենասիրական երգ է կատարում՝ միաժամանակ կարողանալով ինքն իր երգին նվագակցել։
Լեոն երգում է հայաստանի անցած տառապանքով եւ փառքով լի պատմական ճանապարհի մասին՝ հպարտանալով իր ազգային պատկանելությամբ։ Լեոյի երաժշտական կատարումը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։