ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանդական լավաշ թխող փոքրիկ հայուհին արժանացել է օգտատերերի համակրանքին․ սա տեսնել է պետք

Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից:

Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի 1-ին գործիքը:

«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենադժվար գործողություններից մեկն է:

Ըստ հայկական հին ավանդույթի խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են տան ավագ հարսն ու հարևան կանայք: Իսկ հիմա տեսեք, թե փոքրիկ հայուհին ինչպես է լավաշ պատրաստում։

Տեսանյութը դիտեք ստորև՝