ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչպես է ազդում COVID-19-ը ծխող մարդու վրա:

Հիշեցնենք, որ Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է Covid-19-ի ընդհանուր 19 հազար 157 դեպք, որոնցից 8 հազար 266-ն` առողջացածներն են։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժումը շարունակում են ստանալ 10 հազար 462 պացիենտ:

Կատարվել է 91 հազար 943 թեստավորում: Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է 319 քածաքացի։ Այսպիսով` ունենք Covid-19-ի հաստատված 459 նոր դեպք ու 706 ապաքինված քաղաքացի։

ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը կոչ է անում կրել դիմակներ, հաճախակի ախտահանել բնակարանները, կեղտոտ ձեռքերով չդիչպել դեպքին։

Ինչպե՞ս է ազդում Covid-19-ը ծխող մարդու վրա։ Ծխախոտ օգտագործող մարդիկ գտնվում են կորոնավիրուսային հիվանդության ռիսկային խմբում։ Ծխախոտը վտանգում է թոքերը և նվազեցնում տեղային ու հյուսվածքային իմունիտետը։

Covid-19-ի արդյունքում ի հայտ եկած թոքաբորբն ավելի ծանր է ընթանում ծխող մարդու մոտ։ Իսկ քրոնիկ հիվանդությունների առկարության դեպքում վիճակն ավելի է վատթարանում։ Արդյո՞ք դա ծխելը թողնելու առիթ չէ։ Թող ծխելը! Կայացրու քո կրանքի ամենակարևոր որոշումը!