ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ գիտնականների ԱՅՍ նոր արտադրանքը աշխարհում կդառնա ամենակարևորներից մեկը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայ գիտնականների նոր արտադրանքը աշխարհում կդառնա ամենակարևորներից մեկը . (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Կորոնավիրուսի տնտեսական արդյունքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում նորարական, ինքնատիպ գաղափարների պակաս չկա։ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ

հայ գիտնականների նոր սերունդը իր գաղափարներով ու արտադրական լուծումներով բազում հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում։ Կայացած ընկերությունների դրամաշնորհի հաղթող նախագծերի թվի մեջ է «10X Ինժեներինգ» (10X Engineering)-ը։ Կիրառելով VR տեխնոլոգիա՝ ընկերության ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որն էլ հնարավորություն է տալիս մարդու

տեսողական ու լսողական զգայարանները տեղափոխել դեպի վիրտուալ աշխարհ, ինչի հետևանքով բժշկական հետազոտությունների կամ սթր եսային ուրիշ իրավիճակներում նվազում է ցա վն և սթ րեսի աստիճանը։ Գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Դավիթ Զարգարյանն է։ Ամեն գաղափար ծնվում է, երբ խնդրի հետ ես կապվում։ Դավիթը նշում է, որ այս նախագիծն էլ սեփական

խնդրի հետևանք է, երբ երեխայի մոտ առաջացել էր ֆոբիա բժշկի և ներարկումների հանդեպ։ Նմանօրինակ սարքեր աշխարհի մեչ արդեն կան, բայց հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից, քանզի հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում նաև ամեն մարդու անհատականությունը՝ ազգությունը, տարիքը,

նախասիրությունները, տարբեր երևույթների հանդեպ ընկալունակությունը, ճաշակը, այլ հատկություններ։ 17-րդ ծրագրի շրջանակներում ընկերությունը կարևորագույն նպատակը գիտահետազոտական լուրջ աշխատանքի իրականացումն է։ Պրոդուկտի ներդրումը՝ 1-ին թեստավորումը, նախատեսվում է վեց ամիս հետո, «Ուիգմոր Քլինիք»-ում։ Թեստավորումը անցնելուց հետո ընկերությունը ՀՀ-ի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի

անվճար։ ՀՀ-ի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը մոտ հազար եվրոյի սահմաններում կլինի։ Ստացած դրամաշնորհով ինժեներ-գիտնականները նաև նախատեսում են աշխարհի ամենալավ գիտական ամսագրերից մեկում հանդես գալ հոդ վածով՝ գիտականորեն փաստելով, որ մշակված այս մոդելն ամենաարդյունավետն է՝ աշխարհում արդեն եղած նմանօրինակ

պրոդուկտներից։ Կորոնավիրուսյան վարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող 61 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր ու դրամաշնորհային միջոցները փոխանցվել են կազմակերպությունների հաշիվներին: Հատկացված դրամական միջոցների հանրագումարն էլ կազմել է 967,871,345 ՀՀ դրամ: Տեսանյութը՝ ստորև.