ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի համեստ պատասխանները՝ իրեն ուղղված հարցերին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի համեստ պատասխանները՝ իրեն ուղղված հարցերին

Քիչ առաջ Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Հայաստանի պատվիրակ տասնչորսամյա Մալենան։

Մրցույթից հետո նա պատասխանել է տարբեր երկրներից Փարիզ ժամանակ լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ երգի մրցույթին մասնակցում էր տասնինը երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան

հրաշալի հանդես եկավ «Քամի- քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։ Լեհաստանիը երկրորդն է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Նշենք նաև, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի երգի տեսահոլովակը հրապարակվել էր մրցույթի յութուբյան պաշտոնական էջում:

Մալենան հանդես Է եկել «Քամի, քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսանյութը ստորև՝