ՏԵՍԱՆՅՈՒԹ…«Նոր Ալիք 2021». Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանի փառահեղ ելույթը… նա առաջին մրցութային օրվա հաղթողն է

Սարո Գևորգյանը, ով ներկայացնում է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթում առաջատարն է: Նա այս պահին ունի 179 միավոր:

Մրցույթին մասնակցում են ինը երկիր , տասնմեկ մասնակից, և անհատներ, և խմբեր: Ժյուրիի նախագահՆ Է Իգոր Կրուտոյը, մրցույթի 1-ին օրը եղել է օգոստոսի 21- ը : Հենց այդ օրը Սարոն հավաքել է իննսուն բալ:

Առաջին օրը կատարել են համաշխարհային հիթեր: Սարոն կատարել է Բեյոնսեի «Listen» երգը: Այս մրցույթին մասնակցում են նաև երգիչներ Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից:

Մրցույթի երկրորդ օրը տեղի է ունեցել օգոստոսի 22- ին: Սարոն հավաքել է 89 բալ: Ընդհանոր առմամբ հավաքելով 179 բալ: Մեր մասնակցին 10 բալից 9 բալ է նշանակել միայն Լեոնիդ Ագուտինը: «Նոր ալիքի» հաջորդ մրցութային օրը օգոստոսի 24-ն է:

Ժյուրիի անդամներն են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Դիմիտրիս Կոնտոպուլոսը, Սերգեյ Լազարևը, Լոբոդան, Դիմա Բիլանը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Դիմաշ Կուդայբերգենը և Artik-ն ու Asti-ն:
Մանրամասները դիտեք տեսանյութում.