ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆՈՐ եւ ԲԱՑԱՌԻԿ կադրեր՝ գեղեցկուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքից. Նա նաև ծնողների հետ է լուսանկար հրապարակել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆՈՐ եւ ԲԱՑԱՌԻԿ կադրեր՝ գեղեցկուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքից. Նա նաև ծնողների հետ է լուսանկար հրապարակել

Նշենք, որ Սոնա Ռուբենյանն 1-ին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։

2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ տասնչորս դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։ 2010 թվականին

ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական
մասնագիտական դպրոցը ու նույն թվականին ընդունվել Երևանի

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ- դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Սոնա Ռուբենյանի հարսանիքն է: Սոնան եւ նրա սիրելին նախընտրել են ավանդական հարսանիք: Փեսան հանդիսավոր ձևով գնացել է Սոնայի հետևից:

Սոնան կադրեր է հրապարակել իրենց տանը կայացած արարողությունից: Երգչուհին նաև իր ծնողների հետ է կադրեր հրապարակել: Երեկոյան տեղի է ունենալու մեծ խնջույք «Դվին» ռեստորանային համալիրում:

Հիշեցնենք, որ այս ամռանը Սոնայի սիրելին անակնալ նշանադրության առաջարկ էր արել նրան, Սոնան էլ, իհարկե, համաձայնել էր: