Սիլվա Հակոբյանը գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով անչափ հրաշալի նորություն է հայտնել։ Այն իրական իրադարձություն է, որը անասելի կերպով մարդ անհատին կարող է երջանկացնել։
Սիլվա Հակոբյանը 2-րդ անգամ կմայրանա։ Երգչուհին տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ամուսնուն հայտնում է երկրորդ երեխային սպասելու մասին լուրը։
Սիլվան նորությունը հայտնել է ամուսնուն Հունվարի 28-ին և այդ կերպ շնորհավորել նրան։ Տեսանյութին կից երգչուհին գրել է․ «Հունվարի 28-ին մեկնել էի Քաջարան, մասնակցելու Հայոց Բանակի տոնին նվիրված միջոցառմանը։
Եւ հենց այդ օրն էլ իմացա, որ երկրորդ անգամ եմ մայրանալու և որոշեցի տեղ հասնելուն պես անակնկալ մատուցել ամուսնուս։ Մնացածը դիտեք տեսանյությում։ Շնորհավոր Մարտի ու»։ Տեսանյութնանչափ հուզիչ է և երջանկություն է փոխանցում։
Այն երջանկացրել է նաև երգչուհու երկրպագուներին։ Սիլվայի սոցհարթակը լեցուն է շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և բարեմաղթանքներին։