ՏԵՍԱՆՅՈՒԹ. Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է… Ահա, թե ինչպես է նա վարվում, և ինչ արձագանք է տալիս դահլիճը

Այս օրերին ընթանում է Miss Grand International գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է երրորդ «Վիցե միսս Աշխարհ Արմենիա 2021» 24–ամյա Քրիստինա Այանյանը Բոստոնից։ Մինչև այդ նա հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, դարձել է առաջին «Վիցե միսս Մասաչուսեթս»–ը։

Մրցութային փուլերց մեկի՝ լողազգեստով ելույթի ժամանակ Քրիստինայի կոշիկը պոկվել է, բայց նա խուճապի չի մատնվել , հենց բեմում հանել է կոշիկն ու ելույթը շարունակել բոբիկ։ Tert.am Life–ի հետ զրույցում Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանն ասաց, որ սա մեծ աժիոտաժ

է առաջացրել մրցույթի շրջանակում։ «Ես մտավախություն ունեի, որ դա կարող է վատ ազդել ելույթի վրա, սակայն հակառակը՝ բոլորին տպավորել է, թե Քրիստինան ինչպես է դուրս եկել իրավիճակից։ Իհարկե, ոչ ոք չէր ցանկանա նման պատասխանատու պահին կոշիկը պոկվեր։ Այդ

կոշիկով քայլելն անհնար է եղել, Քրիստինան շատ լավ է կողմնորոշվել․ ոչ թե քարշ է տվել մինչև հետնաբեմ, այլ հանել է, պարելով քայլել, դահլիճում շատ բարձր ծափահարություններ են սկսվել, բոլորը սատարել են իրեն»,– ասաց Գոհարը։

Գոհարը նշեց, որ կոշիկը տրամադրվում է մրցույթի կազմակերպիչների կողմից, հայկական պատվիրականության գործոնն այդտեղ չկար։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարին տպավորել է Քրիստինայի պահվածքը։ «Քրիստինան իրենց բացարձակ չկորցրեց։ Ելույթին

հաջորդած հարցազրույցի ընթացքում էլ շատ սիրուն փիլիսոփայելիս է այդ թեմայով։ Ասել է, որ կյանքում էլ է այդպես․ լինում են իրավիճակներ, երբ ընկնում ես, պետք է արագ կողմնորոշվես, կանգնես ու, անգամ, պարելով առաջ գնաս»,– պատմեց Գոհարը։

Նա նշեց, որ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի ժամանակ Քրիստինան իր ֆավորիտներից մեկն էր․ «Մինչև այս նա մի քանի մրցույթի է մասնակցել։ Նախամրցութային ընթացքում էլ ես համարում էի, որ նա ամենապատրաստված, հասուն և փորձառու մասնակիցն էր, սակայն ես չեմ քվեարկում։ Ժյուրիի

ընտրությամբ նա երրորդ «Վիցե միսս»–ն էր։ Ժյուրին նրան չընտրեց, բայց ես որոշեցի ուղարկել Miss Grand International մրցույթին»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ Քրիստինան իրեն արդարացրել է, նաև շատ լավ հարցազրույցներ է տվել՝ խոսելով պատերազմի, խաղաղության մասին։