Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ… Ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլու Հիանալի կատարումը անտարբեր չի թողնի ոչ մի հայի

Տեսնեմ Անին ու նոր մեռ նեմ… Ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլու Հիանալի կատարումը անտարբեր չի թողնի ոչ մի հայի

Սիբիլ Փեքթորոսօղլուն ծնվել է Ստամբուլում ՝ հայկական ընտանիքում ։ Վաղ տարիքից զբաղվել է երաժշտությամբ։ Երգում էր Ստամբուլի հայկական պահպանված Սուրբ Վարդանանց եկեղեցու երգչախմբում։

«Հայկական երգարվեստը Թուրքիայում այն ժամանակ սահմանափակ հնարավորություններ ուներ, և ես իմ ծարավը հագեցնում էի այդ երգչախմբում, որը մեծ ներդրում ունեցավ իմ զարգացման մեջ» — հիշում է Սիբիլը։

Մասնագիտությամբ Սիբիլը ֆինանսիստ է, աշխատում է Ստամբուլի բանկերից մեկում ։ Սակայն 2010-ի նոյեմբերին նա թողարկեց իր «Սիբիլ» ալբոմը, որում, ի թիվս այլ 12 երգերի, տեղ գտան «Տեր

ողորմյա» և միջնադարյան հայկական տերությանը գովերգող «Կիլիկիա» կոմպոզիցիաները ։ Ալբոմի առաջին իսկ երգը Հայ գրող Հովհաննես Շիրազի «Տեսնեմ Անին և մեռ նեմ»

ստեղծագործության հիման վրա գրված «նամակ» երգն է։ Առաջարկում ենք դիտել այդ հիանալի կատարումը Սիբիլ Փեքթորոսօղլու կատարմամբ։
Տեսանյութը՝ ստորև.