Տեսնում եմ՝ ինչպես են որոշ հայ օգտատերեր հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազ մական գործողություններով: Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ… Էդմոն Մարուքյան

Տեսնում եմ, թե ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազ մական գործողություններով:

Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հար վածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող ու Հայաստան փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կո րուստի վրա:

Թե՞ Ուկրաինայում բնակվող հազարավոր հայերի տուն ու տեղը, բիզնեսը կորցնելու և փախ ստական դառնալու վրա, թե՞ երկու կողմերում եղած զո հերի և խե ղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու Հայաստանի համար էլ ավելի բարդ է լինելու:

Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է…

Պատերազմում փլավ չեն բաժանում, տու ժելու են բոլորը և հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն: Էդմոն Մարուքյան