Տիգրանի ծննդյան տորթի մոմերը կրտսեր քույրն է փչել, ավաղ հաջորդ օրը…Ինչ է պատմում Արցախում զո հված Տիգրան Զաքարյանի դասախոսը

Տիգրանի ծննդյան տորթի մոմերը կրտսեր քույրն է փչել, ավաղ հաջորդ օրը…Ինչ է պատմում Արցախում զո հված Տիգրան Զաքարյանի դասախոսը

Ադրբեջանական шգ րեսիան հետ մղ ելու ժամանակ զո հվել է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ Երկու պետական քոլեջի ուսանող Տիգրան Զաքարյանը ։ Տիգրանը հյուրանոցային գործի ապագա

մասնագետ էր։ Դեռ Մանկուց էր զբաղվում նաև ֆուտբոլով, դարպասապահ էր և բոլոր ընկերների կողմից շատ սիրված ։ «Շատ քիչ էր բացակայում դասերից և միշտ պատրաստ էր, դասախոսներից շատերն էին իրեն «խելացի

աչքերով տղա» ասում ։ Մի անգամ, երբ անգլերենի դասի ժամանակ հեծանիվների մասին պետք է խոսեին, Տիգրանը 3-րդ հարկի լսարան էր եկել հեծանիվով, բոլորին զարմացրեց, դասն ավելի հետաքրքիր սարքեց»․- Իրավաբան․net-ի

հետ զրույցի ընթացքում նշում է Տիգրանի կուրսի ղեկավար Լիանա Ամիրաղյանը։ «Բանակ գնալուց առաջ ամբողջ կուրսով նշեցինք Տիգրանի ծննդյան օրը, երբեք կուրսով ոչ մեկիս ծնունդը այդքան անակնկալներով չէինք նշել»,-պատմում են համակուրսեցիները։ Նրանք

պատմում են, որ դեռ 1-ին կուրսից ինչ հարցով էլ Տիգրանին դիմել են, կյանքում «ոչ» պատասխանը չեն լսել, դրա տեղը միշտ լսել են՝ հարց չկա։ «Տիգրանի մայրը՝ Ռուզաննա Սարգսյանը, ասում էր, որ որդին մի քանի

ամսից ծառայությունն վերջացնելու էր։ Օրեր առաջ 20-րդ տարեդարձն էր։ Տիգրանի ծննդյան տորթի մոմերը կրտսեր քույրն է փչել և բոլորը երազանք են պահել, որ Տիգրանը անփորձանք հետ գա տուն, ավաղ մյուս օրը լսվեց նրա զո հվելու մասին բոթը»,-աաում է դասախոսը։