Ցավդ տանեմ…«Ты супер!» նախագծի Հայաստանցի մասնակիցը ապշեցրեց Ժյուրիին իր աստվածային ձայնով

Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից փայլուն ելույթ ունեցավ «Ты супер!» միջազգային վոկալ շոուում: Սաթենիկը կատարեց բրիտանացի երգչուհի Ադելի «One and Only» երգը ։

Ժյուրիի բոլոր անդամները նշեցին երգեհոնությունը, որով հանդես եկավ Սաթենիկը: Կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Իգոր Կրուտոյը վոկալային մեծ աճ նկատեց պատանի հայուհու կատարման մեջ: «Հայտնվել է վստահություն, ճիշտ Ձայնի հնչողակնություն»- ասաց Կրուտոյը:

«Դուք ինձ մեծ հաճույք պատճառեցիք։ Դուք այնքան կենդանը եք երգում։ Հենց ձեզ հետ լողացի այդ երգի մեջ. Ցավդ տանեմ (աջակցության խոսքեր հայերեն)»,-ասեց Դիանա Արբենինան ՝ հավելելով, որ իր եղբայրը հայ է։

Ժյուրիի մեկ այլ անդամ Վորոբյովը նշել է, որ Սաթենիկը շատ բարդ երգ է վերցրել: «Շատ հետաքրքիր էր լսել, թե ինչպես կարող ես հաղթահարել բարձր նոտաները։ Դա թույն կատարում էր!» Ելույթի վերջում Սաթին անակնկալ էր սպասում՝ հանդիպում

Գալյա մորաքրոջ հետ, ով ապրում է Ռուսաստանում։ Նրանք չեն տեսել 12 տարի. Համերգը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում, եւ աղջիկը հաջող կատարման շնորհիվ անցել է շոուի հաջորդ փուլ: Նա խոստովանում է, որ շատ է սիրում այս նախագիծը:
Տեաանյութը՝ ստորև.