Ցավում եմ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածի համար՝ որպես խնամի, բայց… Ծառուկյանի խնամու՝ Խաչատուր Սուքիասյանի կարծիքը

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային ժողովը 87 կողմ ձայնով քվեարկել է Գագիկ Ծառուկյանին անձեռ նմխելիությունից զրկելու օգտին, ու նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի միջնորդությունը։

Կիրակի օրն էլ Ազգային Անվտանգության Ծառայությունը խուզարկություն էր կատարել Ծառուկյանի առանձնատանը, հետո ԱԱԾ–ում հարուցված՝ նրան առնչվող երեք տարբեր քր. գործերի մասին հաղորդագրություններ տարածել։

Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ տեղի ունեցածի համար, սակայն ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական ուրիշ հայացքներ, ուրիշ պատկերացումներ, ուրիշ տեսլական։ Այս մասին

NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց գործարար, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը: Մեր հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում պրոցեսը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավական

կամ քաղաքական չի կարող համարել, քանզի իրավաբան չէ ու նյութերին էլ ծանոթ չէ: «Ես պարզապես չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, իրավունք չունեմ արտահայտվելու, նյութերի հետ ծանոթ չեմ, »,- նշեց նա: