Փաշինյանի մասին փաստերը խեղաթյուրող հոդվածներ գրողներ, Ձեր քաղտեխնոլոգներին և «գլուխ հարդուկողներին» մի բան կասեմ… Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրում է. Կրկին ու կրկին ջրի երես են դուրս գալիս մարդիկ, որոնք հեղափոխություն գովերգելով հավաքեցին լսարան, իսկ հիմա հերթով կարգով բացահայտվում են: Խոսքս չի վերաբերվում առողջ քննադատողներին, այլ վերաբերվում է փաստերը խեղաթյուրող հոդվածներ գրողներին:

Ուշադրություն դարձրեք` ասում են, թե նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ նույնն են, այսինքն վատն են: Անուններ չեն նշում, զուգահեռներ չեն տանում, հիմնավորված փաստարկներ չեն բերում: Էնպես, պաթետիկ, սրտաճմլիկ, հայրենասիրական բառեր ու բառակապակցությունների միջոցով, ստեղծելով
հուզական մթնոլորտ

հայհո յում են բոլոր ղեկավարներին: Դե ակնհայտ է, որ բոլոր ասելով թի րախում Նիկոլ Փաշինյանն է: Թալանչիները լավ հասկացել են, որ ամբողջ ազգը, այո ատելությամբ է լցված բոլոր նախկինների նկատմաբ, իսկ Փաշինյանին հավատում է: Դե պատկերացրեք, իրենք են իրենց գրչակներին ասում, թե բա` «մեզ էլ

քրֆեք, բայց Նիկոլին էլ քրֆեք, էնպես, որ թաց ու չոր լրիվ խառնվի իրար, միևնույն է, էսպես թե էնպես մեզ քրֆում են բոլորը»: Իսկական մանկապարտեզ: Ձեր քաղտեխնոլոգներին և ժողովրդական լեզվով այսպես ասած «գլուխ հարդուկողներին» մի բան կասեմ, որ ժողովրդի մոտ չի անցնի ձեր կեղծիքներն ու մանիպ ուլյացիաները:

Եվ ժողովրդի միտքը պայծառ է, ու լավ էլ թացը չորից տարբերում է: Էդ ինչքա՞ն էիք համոզված էս ժողովրդի միամտության վրա, որ նույնիսկ ամբիոններից բարձրաձայն ժեխ էիք անվանում: Հիմա տեսա՞ք ժեխերը ովքեր են: Նոր իշխանությունների կողմից, եթե նույնիսկ սխալներ և թերություններ էլ լինում են, դա ուղղելի է, և

հավատում եմ, որ կուղղվի: Գործ անողն է սխալվում, իսկ մեր բազմաչարչար, ինչպես իրենք են ասում` մինչև քոք մաշեցրած ու թա լանած երկրում հազար ու մի գործեր կա կատարելու: Հենց այդ մի նախադասության համար, երբ նմանեցնում և մի հարթության վրա են դնում թ ալանչիներին ու Նիկոլ Փաշինյանին, միանգամից բլոկում եմ և վերջ: Թող իրենք գրեն` իրենք էլ կարդան: