Փշաքաղվել կարելի է․․․ Հայ երիտասարդի հզոր ձայնը ռուսական «Голос» նախագծում ստիպեց պտտվել ժյուրիի բոլոր անդամներին

Սերգեյ Հարությունովը (Սերգեյ Վերտինսկի) ծնվել է 1991-ի օգոստոսի 13-ին, Մոսկվայում: Սերգեյի հայրը հանրահայտ ջազմեն Նիկոլայ Հարությունովն է, որին «Առաջին ալիքի» հեռուստադիտողները կարողացան տեսնել «Ձայն 60+» նախագծում:

Որդին էլ ընտրել է հոր ճանապարհը․ նա ևս ունի հզոր ձայնային տվյալներ։ Երկար ժամանակ Սերգեյն ապրում էր Եվրոպայում: Սերգեյ Հարությունովը (Վերտինսկի) «Լիգա» երաժշտական ​​նախագծի առաջատարն է․ խմբում, բացի Սերգեյից, կան ևս երեք պրոֆեսիոնալ երաժիշտներ:

Նրանք բոլորը տարբեր ժամանակներում համագործակցել են ռուսաստանցի աստղերի հետ ՝ Յուրի Անտոնով, Վալերի Մելաձե, «Белый Орёл» խմբի հետ և այլք:

«Ձայն» Շոուի կույր լսումների ժամանակ Սերգեյ Հարությունովը կատարել է Scorpions-ի Send Me An Angel երգը: Բոլոր չորս ժյուրիներն էլ պտտվեցին, բայց նա ընտրեց Բաստայի թիմը: Սերգեյը իր հոր մասին ասել է․

«Ստեղծագործության մեջ մենք ունենք դժվարություններ, որոնք նույնիսկ կարելի է անվանել հակամարտություն: Ես միշտ կառուցել և կառուցելու եմ իմ սեփական ստեղծագործական ուղին: Եվ նա արդեն կառուցել է իր սեփականը: Մենք ընդհանուր շատ բան ունենք»

Տեսանյութը դիտեք ստորև՝