Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն և… մարտի 4-ի եղանակային կախատեսումը

Հանրապետության տարածքում` Մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը ու առավոտյան, 7-ին, 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի և 5-ի ցերեկը, 6-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային

շրջաններում` ձյան տեսքով, չորսի գիշերն առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի հինգի գիշերը, վեցի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-ից 5 մ/ վ, մարտի 3-ից 5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-ից 23 մ/ վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ից 5-ը կնվազի 6-ից 8 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Մարտի 3-ի ցերեկը,4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ից 8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ: