Օլգա Բուզովայի և Քսենիա Բորոդինայի պարը հայկական երաժշտության ներքո հիստերիա է առաջացրել ադրբեջանական մամուլում

Համացանցում շատ են տարածվում տեսանյութեր, որտեղ հայտնի աստղերը պարում են հայկական երաժշտության տակ կամ երգում են հայերեն։ Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել Օլգա Բուզովայի և Քսենիա

Բորոդինայի պարը հայկական երգի ներքո։ Օլգա Բուզովան ու Քսենիա Բորոդինան Ռուսաստանի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից են։ Նշենք նաև, որ Քսեինան կիսով չափ հայուհի է։

Ռուս հայտնի հաղորդավարներ Օլգա Բուզովան և Քսենիա Բորոդինան մասնակցել են գործարար, Ռոսռեեստրայի նախկին աշխատակից Բորիս Ավագյանի կողմից իր կնոջ ՝ Յուլիա Ավագյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հանդիսության։

Ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հանդիսության վարողը աղջիկներին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն հայկական որևէ պարային շարժում, որից հետո միացել է հայկական երաժշտությունը ու հեռուստահաղորդավարները սկսել են պարել ։

Եւ աղջիկները չկաշկանդվելով պարեք են հայկական երգի ներքո, որը նաև դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանական մամուլում։ Առաջարկում ենք դիտել Օլգա Բուզովայի ու Քսենիա Բորոդինայի հայկական պարը ստորև տեղադրված տեսանյութում.