11-ամյա Էլեն Բադալյանի անթերի կատարումը ռուսական «Ձայնը երեխաներ» նախագծում․ Ժյուրին ապշած էր հզոր ձայնից

Don’t You Worry ‘Bout a Thing երգի քովեր տարբերակը հնչել է տարբեր երգիչների կատարմամբ։ Դիտեք, թե ոնց է այն կատարել Էլեն Բադալյանը։ 11-ամյա հայուհու՝ Էլեն Բադալյանի կատարումը հիացրեց ժյուրիի անդամներին։ Երբ

աղջիկը երգեց առաջին ակորդները, հայտնի կոմպոզիտորը՝ Վալերի Մելաձեն անմիջապես արձագանքեց, որ շատ լավ է։ Նա առաջինը սեղմեց կոճակը, իսկ մի քանի վայրկյան անց պտտվեց նաև երգչուհի Սվետլանա

Լոբոդան։ «Կցանկանայի ձեզ խնդրել գալ իմ թիմ։ Կուզեի մի քանի դաս վերցնել ձեզնից», — ասաց ժյուրիի անդամ Մելաձեն։ «Քո ձայնի մեջ այնքան գրուվ, դրայվ և էներգիա կա։ Նստած կարղում ես՝ որտեղից են գալիս այդպիսի

երեխաները։ Բացառիկ է, հիանալի։ Դու ամեն բան կարող ես։ Դու մեզ շատ պետք ես», — ավելացրեց Լոբոդան։ Երգչուհին նշեց, որ Էլենը անսովոր ձայն ունի, և ասաց, որ նա Ջեյս Բրաունի նման կարող է

նմանակել ցանկացած գործիքի։ «Ձայնը․ երեխաներ» շոուի ժյուրիի 3-րդ անդամ Պելագեան ասաց, որ մեջքով նստած` որոշել է կատարողի տարիքը և մտածել, որ նա ավելի մեծ է։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝