11-րդ հարկից ինձ գցել եմ ու ես էլ չեմ հասկանում ոնց փրկվեցի։ Երևի լսած կլինեք, որ… Զոհված զինվորի սիրելիի հուզիչ գրառումը

Starnews.am-ը գրում է. Starnews-ը ներկայացնում է Արցախյան պատերազմում զ ոհված զինծառայող Նարեկ Քարտաշյանի սիրելիի հուզիչ գրառումը. «Իմ զինվորն էլ ինձ մենակ թողեց։ Եւ հիմա մի ձև ուժ գտած ուզում եմ ամեն հնարավոր եւ անհնարին ձևով էնպես անեմ, որ իրեն բոլորը ճանաչեն: Գիրք էի

գրել՝ մենակ ինքը պետք ա էդ կարդար… Տպագրելու եմ։ Ու էդ կկարդան շատ մարդիկ, բացի իրենից։ Մի քիչ ուզում եմ պատմեմ մեր մասին, քանզի մեր դեպքն ուրիշ ձև վերջացավ։ Անընդհատ ասում էր, որ ուզում ա կամավորագրվի գնա (21 տարեկան էր, նոր էր վերջացրել ծառայությունը): Լացում էի, որ չգնա ու մի անգամ որոշեցի երդվեմ, որ եթե գնա ու

իրեն մի բան լինի կյանքիս վերջ կտամ։ Կամ իր Աստծո վրա էր շատ վստահ, որ հետ կգա(ինքն էնքան փորձանքից էր պրծել, որ իրանց գյուղում Սուրբ ունի կառուցված), կամ էլ մտածեց, որ խաբում եմ՝ ինձ վն աս չեմ տա: Ու գաղտնի կամավորագրվելով, մեզ խաբելով գնաց։ Հոկտեմբերի

14-ին Ֆիզուլիում զ ոհվեց, ու մենք դրա մասին իմացանք չորս ամիս անց՝ իրա մամայի ծնունդի օրը, որ ամեն վարկյան լավ լուրի էինք սպասում։ Հաջորդ օրը ԴՆԹ-ն հաստատվեց, ու չդիմացա՝ խոսք տվածս կատարեցի։

11-րդ հարկից ինձ գցել եմ ու ես էլ չեմ հասկանում ոնց փրկվեցի։ Երևի լսած կլինեք դեպքի մասին։
Ու հիմա գիտեմ, որ պիտի ապրեմ իմ ու իր փոխարեն, էնպես անեմ, որ իր ու իր քաջության մասին բոլորն իմանան… Հերոս Նարեկ Քարտաշյան։
Հավերժ փառք և խոնարհում»։