2017 թ.-ի աշնանը կնոջս հետ Ճապոնիայում էինք․․․Գնացինք ամբոխի հետևից, մեկ էլ տեսնենք մեծ մասը շեղվեց… Բակուր Մելքոնյանի ուշագրավ գրառումը

Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. 2017 թվականի աշնանը կնոջս հետ Ճապոնիայում էինք: Մի տեղ տեսանք գուգլ մափով, որն էլ շատ բարձր ռեյտինգ ուներ, սակայն դե չհասկացանք ինչի համար, քանի որ ամեն ինչ գրված էր ճապոներեն: Գնացինք, բավական թանկ մուտքի տոմս առանք: Սարի

գագաթին մի գեղեցիկ ամրոց կար և շատ երիտասարդներ էին բարձրանում էդ սարը: Գնացինք ամբոխի հետևից, մեկ էլ տեսնենք, որ մեծ մասը շեղվեց այլ ուղղությամբ: Մենք էլ շեղվեցինք: Հանդիպեցինք հերթի: Հերթներս հասավ, մի հատ փայտ տվեցին, մոտ քսանհինգ մետր հեռավորության վրա մի քար ցույց տվեցին, հասկացրին որ աչքերս

փակ փայտով պետք է խփ եմ քարին, աչքերս փակեցին և գնացի: Ծուռ գնացի: Անկեղծ մի քիչ նեղվեցի, որ չկարողացա, բնականաբար չէի հասկացել, որ կպնեի քարին ի՞նչ կշահեի, սակայն տեսնում էի քարին կպնողների մեծ ուրախությունը և բարձ ճիչը: Հետո կինս գնաց, ինքն էլ չկպավ, ինքն էլ մի քիչ տխրեց: Մի փոքր անց ի վերջո գտանք

անգլերեն հասկացող մի ճապոնացու, որը բացատրեց այդ արարողության իմաստը: Այ մարդ պարզ դարձավ, որ լեգենդի համաձայն ով էդ քարին կպնում ա, մեկ տարվա ընթացքում ամուսնանում ա))) Արա ինչ փորձանքից պրծանք, էլ ասելու չի)))… Իսկ այժմ ասեմ լուրջ, թե ինչու այս պատմությունը հիշեցի, այսօրվանից Ռուսաստանից շատ տուրիստներ են գալիս Հայաստան (իրենց մոտ

տաս օր ոչ աշխատանքային է), իսկ տուրիստը սիրում է լեգենդներ, վերհանենք մեր հայակական լեգենդները մեր պատմական վայրերի մասին, ուր էլ չկա՝ հորինեք, ընենց չի, որ Ճապոնիայում էդ քարին կպնելը ամուսնանալու հետ կապ ուներ, սակայն հազարավոր տուրիստների միջից ով պատահական մի տարվա մեջ ամուսնանում է, ուրախ-ուրախ գրում

է դրա մասին՝ հիշատակելով քարի զորությունը, ով էլ չի ամուսնանում, տո մոռանում անցնում ա, հո չի սպասում մեկ տարին լրանա ու գրի, որ չի ամուսնացել))) Հ. Գ. Հա սակայն տեսեք, մեր դեպքում քարը ճիշտ էր, էն է ոչ կնիկս պսակվավ, ոչ էլ ես))) Լեգենդներով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս: