44-օրյա պա տերազմում զո հված Էդգարի մայրը տուն է գնել սահմանամերձ Բնունիսում եւ հյուրատուն է հիմնում… Երազանքի հետեւից

Արցախյան 44-օրյա պшտերազմում զп հված ժամկետային զի նծառայող Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը, որոշել է իրագործել իր եւ որդու երազանքը: Շուրջ քսան տարի վարձակալությամբ ապրելուց հետո որդեկ որույս մայրը որոշել է սեփական տունն

ունենալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց, որ որդին եւս ուզում էր հայրենի հողի վրա սեփական հողակտորն ունենալ եւ տուն կառուցել: Կապ չուներ՝ այդ տունը հայրենիքի որ անկյունում կլիներ՝ չնայած ավելի շատ հակված էր գյուղական համայնքում կառուցել այն:

43-ամյա Արսինեն միայնակ է մեծացրել որդուն՝ տարբեր ժամանակներում տնից տուն տեղափոխվելով ու տարբեր բնակարաններ վարձակալելով: Որդեկորույս մոր այս գաղափարի ոգեշնչման հիմք են դարձել «Հայ գյուղ» սոցիալական

ձեռնարկատիրության հիմնադիր Ստելլա Սարուխանյանի ուղիղ եթերները, որտեղ Սարուխանյանը ներկայացնում է հայկական գյուղերում առկա խնդիրները եւ գյուղացիների հետ միասին փորձում լուծումներ գտնել դրանց համար: